Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դալլասից ամերիկյան բիոտեխնոլոգիական ընկերությունը՝ Colossal Biosciences-ը, հայտարարել է ավելի քան 12 հազար տարի առաջ անհետացած կենդանատեսակներից մեկի՝ սարսափելի գայլի վերստեղծման փորձի հաջող ավարտի մասին: Նրանք բնակություն են հաստատել Հյուսիսային Ամերիկայում պլեյստոցենի ժամանակաշրջանում մինչև սառցե դարաշրջանի վերջ՝ կլիմայի փոփոխության և պրիմիտիվ մարդկանց կողմից որսի պատճառով:

 Գիտնականներին հաջողվել է վերստեղծել սարսափելի գայլերի մի տեսակ, որոնք անհետացել են ավելի քան 12 հազար տարի առաջ և հայտնի են դարձել «Գահերի խաղը» կուլտային հեռուստասերիալի շնորհիվ։

Գայլերի «հարությունը» հնարավոր է դարձել այլ հնագույն կենդանիներից ԴՆԹ-ի վերհանման, ինչպես նաև գենոմի բարդ խմբագրման շնորհիվ:

Գիտնականների կարծիքով, սարսափելի գայլերը զգալիորեն ավելի մեծ և ուժեղ են եղել, քան իրենց ամենամոտ ազգականները՝ գորշ գայլերը:

Գիտնականները նշել են, որ իրենց թիմը վերցրել է 13 000-ամյա ատամի եւ 72 000-ամյա գանգի ԴՆԹ-ն եւ աճեցրել առողջ գայլուկներ։ «Մի ժամանակ ասվել է. «Ցանկացած բավականաչափ զարգացած տեխնոլոգիա չի տարբերվում կախարդանքից։ Այսօր մեր թիմը կարող է բացահայտել կախարդանքի մի մասը, որի վրա աշխատում է»,-  ասել է Colossal-ի գլխավոր տնօրեն Բեն Լեմը։

Colossal Biosciences-ը նախատեսում է նաև «կենդանություն տալ» թասմանյան վագրին կամ թիլացինին՝ մարսուալ գիշատչին, որն անհետացել է 20-րդ դարում:

232