
Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2022 տարեկան բյուջեի կապիտալ ծախսերում և բուժհաստությունների կառուցման, վերակառուցման համար Առողջապահության նախարարությանը հատկացրեց 851 մլն դրամ:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսելքով ԲԿ-ների հիմնանորոգման մասին, ասաց, որ մենք նոր Բժշկական կենտրոն կառուցման կամ հիմնանորոգման ժամանակ ամբողջովին մշակում են տվյալ տարածաշրջանային ծառայությունների քարտեզը:
«Օրինակ նախկինում Վանաձոր ինֆեկցիոն հիվանդանոցը գտնվում էր այլ վայրում վատ պայմաններում և վերակառուցումների շրջանակներում կմիավորվի Վանաձորի ԲԿ-ին և կենտրոնի բակում կկառուցվի ամբողջովին նոր մասնաշենք, որ կծառայի ինֆեկցիոն հիվանդությունների բուժման համար»,-ասաց նա և նշեց, որ ծառայությունների ճիշտ քարտեզագրումը և դրանից բխող ենթակառուցվածքների ապահովումը քաղաքականության կարևոր ուղղություններից է: