ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Մանի Մանոջին պատկանող (Արարատի մարզ, ք. Մասիս), իսկ Երևանի կենտրոնի տեսուչները՝ «Վենդինգ» ՍՊԸ-ին պատկանող (Երևան, Հանրապետության Հրապարակ 4) հանրային սննդի օբյեկտներում:

Պարզվել է, որ այս կազամակերպություններում խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:

Այսպես՝ Մասիս քաղաքում գտնվող սննդի օբյեկտում չեն ապահովվել խաչաձև աղտոտումից պաշտպանության կանոնները, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու համար, չի եղել հանդերձարան աշխատակիցների համար, իսկ անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:

Երևանում գործող կազմակերպությունում արտադրական, առևտրի, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, չեն ունեցել խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն, պատերը և առաստաղն ունեն վերանորոգման կարիք:

Հանրային սննդի նշված օբյեկտների գործունեությունը կասեցվել է, սահմանվել են խախտումները վերացնելու ժամկետներ:

268