
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 18-ին՝ ժամը 22։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» երկաթգծի կայարանի մոտակայքում գտնվող սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի փողոցում գտնվող արագ սննդի կետերից մեկում (մոտ 30 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։36-ին, մարվել՝ 22:42-ին։ Սննդի կետում այրվել են 20 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը, մոտ 20 քմ հատված՝ գույքով և տեխնիկայով, մյուս հատվածը (մոտ 10 քմ)՝ ջերմահարվել։ Երկրորդ 20 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք։
Հրշեջ-փրկարարները փակել են 2 գազի բալոնների փականները: