Օգոստոսի 3-ին` ժամը 19։07-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գյուղ գյուղի գերեզմանատան ճանապարհին այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 4-ին՝ ժամը 07:05-ին, մարվել՝ 16։38-ին։ Նոր Գյուղ գյուղի 17-րդ փողոցում տարբեր օջախներով այրվել են մոտ 6000 հակ պահեստավորած անասնակեր, մոտ 1000 քմ խոտածածկույթ և ամառային խոհանոցի (մոտ 30 քմ) տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 10 քմ հատված:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են գյուղի 15 բնակիչ, 2 ջրատար ավտոմեքենա և 1 տրակտոր։

412