Թաիլանդի գիշերային ակումբում հրդեհի հետևանքով 13 մարդ է զոհվել
Թաիլանդի արևելյան Չոնբուրի նահանգի Mountain B գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով 13 մարդ է զոհվել, ավելի քան 40-ը՝ վերքեր ստացել։
Հրդեհը սկսվել է տեղական ժամանակով ժամը 1:00-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 21:00-ին): Բոլոր տուժածները Թաիլանդի քաղաքացիներ են։
Ինչպես նշել է տեղական Thairath հեռուստաալիքը, հրդեհը շատ արագ տարածվել է շենքով՝ տանիքի դյուրավառ նյութերից լինելու պատճառով։ Միաժամանակ սենյակում եղել է միայն մեկ դուռ՝ առանց լրացուցիչ հրդեհային ելքերի, ինչի պատճառով մարդիկ չեն կարողացել դուրս գալ գիշերային ակումբից։ Ականատեսներից մեկը պատմել է, որ հրդեհը սկսվել է առաստաղից, մի քանի պայթյուն է եղել։
05 Օգոստոս, 2022 16:40
886
Անտառապետը Աղվերանի անտառում հայտնաբերել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դին
20 Հոկտեմբեր, 2026 00:18
COP17. պանելային քննարկում` նվիրված դպրոցական սննդի ազգային ծրագրին
20 Հոկտեմբեր, 2026 00:13
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Անկախ դիտորդ» և «Ականատես» միասնական անվան ներքո հանդես եկող դիտորդական առաքելություններին նոյեմբերի 29-ի ընտրություններում
19 Հոկտեմբեր, 2026 23:32