Medianews-ը գրում է.

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո արմատական ընդդիմության մի շարք կարկառուն ներկայացուցիչներ հակաիշխանական կոչեր էին հնչեցնում ու շատ հաճախ նաև  վերջին բառերով հայհոյանքներ էին հնչեցնում իշխանության հասցեին՝ այդ կերպ փորձելով առավել հայրենասեր ձևանալ։  Վերջիններս հետագայում հայտնվեցին Ֆրանսիայի հրապարակում՝  Երևանի կենտրոնում իբրև հայրենիք  էին փրկում։  Նրանց  շարքում էր  նաև  Վազգեն Սաղաթելյանը՝  ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանի եղբայրը և Սերժ Սարգսյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանի եղբոր որդին։

Վազգեն Սաղաթելյանը թերևս հայտնի է իր լկտի բառապաշարով ու  հայհոյախառն գրառումներով, ով փորձում է ձևացնել, թե իբր հայրենիք է փրկում։  Բայց  արդեն իսկ զավեշտալի է միայն այն փաստը, որ Վազգեն Սաղաթելյանն անգամ ՀՀ  քաղաքացի չի հանդիսանում,  իրականում նա ՌԴ  քաղաքացի է։

Թերևս  այսքանն  արդեն իսկ բավարար է  Վազգեն Սաղաթելյանի հայրենասիրության մասին պատկերացում կազմելու համար։

4374