Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Այսօր կկայանան 10-րդ տուրի պարտիաները: Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականներն այսօր մրցում են Ադրբեջանի հետ:

Տղամարդկանց հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով կմրցի Շահրիյար Մամեդյարովի հետ, Հրանտ Մելքումյանը սպիտակներով կխաղա Հադիր Հուսեյինովի հետ, Մանուել Պետրոսյանը սևերով կխաղա Վասիֆ Դուրաբայլիի հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով կմրցի Նիյատ Աբասովի հետ:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը նախորդ՝ 9-րդ տուրում, կրել է  առաջին պարտությունը՝ 1:3 հաշվով զիջելով Ուզբեկստանին:

9-րդ տուրից հետո Ուզբեկստանը 16 միավորով գլխավորել է մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը և Հնդկաստանի երկրորդ թիմն ունեն 15-ական միավոր։

Կանանց հավաքականի կազմում էլ Ադրբեջանի թիմի դեմ խաղում հայտավորված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի կանանց հավաքականը 14 միավորով բաժանում է 5-9-րդ տեղերը: Նախորդ՝ 9-րդ տուրում, կանայք մրցել են ռումինացիների հետ և 3:1 հաշվով հաղթանակ տարել:

Armsport.am

495