Հայաստանի շախմատի հավաքականը ջախջախեց ադրբեջանցիներին

Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր Ադրբեջանի թիմի հետ։
Պարտիաներն արդեն ավարտել էին գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը: Հովհաննիսյանը սպիտակ խաղաքարերով 51-րդ քայլին հաղթել է Նիյատ Աբասովին, իսկ Հրանտ Մելքումյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Հադիր Հուսեյինովի հետ:
Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով հաղթեց Շահրիյար Մամեդյարովին, իսկ Մանուել Պետրոսյանը ոչ ոքի խաղաց Վասիֆ Դուրաբայլիի հետ:
08 Օգոստոս, 2022 23:03
1932