Օգոստոսի 9-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Շնորհավորել եմ Ալեքսեյ Մելնիկովին երկաթուղային տրանսպորտի աշխատողների մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Արտակարգ իրավիճակների նախարարության և Հարավկովկասյան երկաթուղու միջև ձևավորված համագործակցությունն այս տարիների ընթացքում տվել է իր դրական արդյուքները՝ ի շահ պետության և քաղաքացիների։

Ալեքսեյ Մելնիկովն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ինչպես նաև առանձահատուկ կարևորել Երկաթուղայինի օրվա առթիվ ԱԻՆ բարձր մակարդակով ներկայությունը։

Հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում առաջիկայում համատեղ իրականացնել թե գործնական, թե կրթական աշխատանքներ։

Հանդիպման ավարտին Ալեքսեյ Մելնիկովի կողմից «ՀԿԵ» ՓԲԸ-ի հետ արդյունավետ համագործակցության և հաջող փոխգործակցության համար պարգևատրվել եմ մեդալով»,-գրել է նա։

926