Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Զրուցակիցները շարունակել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ: Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը: Միաժամանակ, ընդգծվել է տարածաշրջանում կայունության ապահովման գործում ռուսական խաղաղապահ առաքելության դերը:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ:
24 Օգոստոս, 2022 15:57
659
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով
07 Հոկտեմբեր, 2024 17:14
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
19 Մարտ, 2024 16:21
Այսօր Մոսկվայում տեղի է ունենալու Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպում
25 Մայիս, 2023 15:10