Այսօր Ստամբուլում կայացավ ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների Լիգայի 2022/23թթ. խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը:

Ըստ ՈւԵՖԱ-ի ակումբային գործակիցների դասակարգման, «Փյունիկը» նախապես ընդգրկված էր 4-րդ զամբյուղի թիմերի շարքում:

Վիճակահանության արդյունքում մեր թիմին բաժին հասան Շվեյցարիայի «Բազելը», Սլովակիայի «Սլովանը» և լիտվական «Ժալգիրիսը»:

Նշենք, որ խմբային փուլի հանդիպումները կանցկացվեն սեպտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 3-ը:

1165