«Փյունիկի» հաջորդ մրցակիցը Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժն» է
Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ. խաղարկության որակավորման առաջին փուլում «Փյունիկը» կարողացավ հաղթահարել Ռումինիայի չեմպիոն ՉՖՌ «Կլուժի» արգելքը:
Մեր թիմի հաջորդ մրցակիցը Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժն» է, որը որակավորման առաջին փուլում երկու հանդիպումներում էլ (1:0, 2:1) առավելության հասավ Ալբանիայի չեմպիոն «Տիրանայի» նկատմամբ:
Թիմերի առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, իսկ պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 26-ին՝ ժամը 21:30-ին, «Յոս Նոսբաում» մարզադաշտում:
15 Հուլիս, 2022 03:27
892