Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալի (ծածկագիր՝ 52-Ղ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալի (ծածկագիր՝ 52-Ղ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպչական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝ https://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ 2022 թվականի օգոստոսի 29-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 2-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

1108