
Մեդիանյուզը գրում է.
Վերջերս Հանրային Ռադիոյում իրականացված ստուգումների արդյունքում Պետական վերահսկողական ծառայությունը խոշոր խախտումներ է արձանագրել։
Մեր տեղեկություններով, բացահայտվել են մի քանի դեպքեր, երբ որոշ ծառայությունների ձեռքբերումն իրականացվել է մինչև գնումների պլանում ներառված լինելը։ Ծառայությունները փաստացի մատուցվել են առանց պայմանագրերի կնքման, գնման պահանջի օրենքով ծագման պահից ամիսներ ու օրեր առաջ, այնուհետ ներառվել են գնումների պլանում և կնքվել են պայմանագրեր, իրականացվել վճարումներ։
Բացահայտվել են մի քանի դեպքեր, երբ միջոցառումների համար կատարվել են գնումներ, իսկ դրանց մասին պայմանագրերը կնքվել են ամիսներ անց։
ՊՎԾ-ն բացահայտել է նաև դեպքեր, երբ մատուցվող ծառայությունների դիմաց գնումները կատարվել են մեկ անձից, ընկերության կողմից վճարվել է ծառայության համար, սակայն ծառայություն այդպես էլ չի մատուցվել
Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականին Հանրային Ռադիոյի տնօրեն է նշանակվել Գարեգին Խումարյանը։