Ամփոփվել են «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի արդյունքները
2024 թվականի հունիսի 5-ին Հանրային հեռարձակողի խորհրդի նիստում ամփոփվեցին «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքները։
Ինչպես հայտնում են Հանրային հեռարձակողի խորհրդից, մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 4 անձ՝ Խումարյան Գարեգին Կորյունի, Հովհաննիսյան Բելլա Հրաչիկի, Մանուկյան Մարիամ Վոլոդյայի, Մարգարյան Մհեր Մարտիրոսի։
Քվեարկության արդյունքում մրցույթի մասնակիցներից ոչ ոք չստացավ հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ ձայների քանակը։ Հիմք ընդունելով քվեարկության արդյունքները՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշեց մրցույթը համարել չկայացած։
Առաջիկայում կհայտարարվի նոր մրցույթ։
05 Հունիս, 2024 20:39
1184
Մարշալ Մանիշ Կումար Գուպտային ներկայացվել է Հնդկաստանի ուղեղային կենտրոնների հետ համագործակցությունը
02 Սեպտեմբեր, 2026 09:52
Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը. քաղաքապետ․ տեսանյութ
28 Օգոստոս, 2026 19:34
Առաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ համարելով աշխատանքային օր
20 Օգոստոս, 2026 16:24
Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծը
16 Օգոստոս, 2025 22:20
Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում կկատարվեն պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
03 Հունիս, 2025 14:09
Հեռացող «կարմիր ցուլը». ինչու է հիմա՛ աղմկում Հանրային ռադիոյի տնօրենը
06 Փետրվար, 2024 02:02