Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Անկարայի դիրքորոշմանը Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Անկարան հենց սկզբից խոսել է այս հարցում մեզ հետ իր անհամաձայնության մասին, սակայն Ղրիմը Ռուսաստանի Դաշնության մաս է, ուստի այն, ինչի մասին խոսում է Էրդողանը, անհնար է։ Այնուամենայնիվ, դա մեզ չի խանգարում շփվել Թուրքիայի հետ այնտեղ, որտեղ դա մեզ ձեռնտու է»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Նրա խոսքով՝ Մոսկվան բարձր է գնահատում Անկարայի ջանքերը բարդ խնդիրների լուծման ուղղությամբ. «Հետևաբար, որտեղ մեզ ձեռնտու է, մենք շփվում ենք, կշփվենք։ Մենք համագործակցությունը խորացնելու շատ լավ ներուժ ունենք»:

799