Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դիմել է Ռուսաստան վերադարձած Ալլա Պուգաչովային։ Նա կոչ է արել երգչուհուն ելույթ ունենալ ռուս զինվորականների առջեւ։ Ըստ Քեոսայանի` պրիմադոննան պետք է հանդես գա հայտարարությամբ` ի պաշտպանություն Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության։ Ավելին, Քեոսայանն անհրաժեշտ է համարում, որ Պուգաչովան համերգ տա առաջնագծում։

«Ալլա Բորիսովնա, Գալկինին հավաքի ճանապարհի համար (եթե, իհարկե, նրան բանտ չնստեցնեն, որովհետև նա խառն է կրիմինալին) և առաջ` դեպի առաջնագիծ։ Եվ ինքդ էլ ինչ-որ բան երգի: Որովհետև տաղանդը և վաստակի մեծ տարիները ոչ մի կերպ չեն արդարացնում ո՛չ դասալքությունը, ո՛չ դավաճանությունը»,- ասել է ռեժիսորը «Россия-1» հեռուստաալիքի եթերում։

Քեոսայանը նախկինում շատ տգեղ խոսել է շոումեն Մաքսիմ Գալկինի մասին, որն այժմ ակտիվ հյուրախաղերով արտասահմանում է։ Նա շոումենին խաբեբա էր անվանել։

2251