Հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 4-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 1-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-3-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

1096