
Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի համար նախապատրաստություններն ավարտվել են` հայտնում է Ermenihaber-ը։
Այս մասին հայտնել է Վանի նահանգի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Էրոլ Ուսլուն՝ հիշեցնելով, որ տարվա մեջ մեկ անգամ կատարվող արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ:
Նշվել է, որ պատարագը տեղի է ունենալու սեպտեմբերի 4-ին և դեպի Աղթամար կղզի ուղևորափախդրումները սկսվելու են առավոտյան ժամը 08:30-ին, իսկ պատարագը մեկնարկելու է ժամը 11։00-ին և ավարտվելու՝ ժամը 14։00-ին։ Ուսլուն հայտնել է, որ արդեն սկսվել են սեպտեմբերի 4-ին կայանալիք 10-րդ պատարագի նախապատրաստական աշխատանքները:
Նա հույս է հայտնել, որ պատարագին կմասնակցեն ոչ միայն հայ բարձրաստիճան հոգևորականներ, այլ նաև Թուրքիայի մի շարք նահանգներից քաղաքացիներ և օտարերկրացիներ։ Նրա խոսքով՝ պատարագի համար Կ. Պոլսո Հայոց պատրիարքը գլխավորությամբ մոտ 46 հոգևորականներ սեպտեմբերի 3-ին կղզում կձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումներ հաջորդ օրը կայանալիք պատարագի կազմակերպման համար։
Ուսլուն հայտնել է, որ հյուրանոցային բիզնեսով զբաղվող ձեռներեցների հետ կապ է հաստատել և իրեն փոխանցել են, որ այս պահի դրությամբ Վանի հյուրանոցներում հայ զբոսաշրջիկների խմբեր են ամրագրումներ կատարել։ Այդ ամենը Ուսլուին թույլ է տալիս կարծելու, որ պատարագին մասնակցությունը զգալի է լինելու։