Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Այսօր քաղաքացիական դատարանում այն գործերն են, որոնք հայտարարագրված են եղել իմ և իմ ընտանիքի անդամների կողմից»,- իր ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով քննադատություններին, թե նա 1 վերնաշապիկով եկավ Հայաստան, հարստություններ դիզեց, Տանզանիայում ներդրումներ արեց, իսկ Հունաստանի Միկոնոս կղզում առանձնատուն գնեց: 

Կարող ենք փաստել, որ Քոչարյանը չհերքեց Տանզանիայում ներդրումներ անելու և Միկոնոս կղզում առանձնատուն գնելու փաստը, քանի որ նրա որդուց՝  Սեդրակ Քոչարյանից,  ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը պահանջում է բռնագանձել 1.286.635.500 ՀՀ դրամ՝ որպես Հունաստանի Միկոնոս կղզու Անո Մերա կոչվող տարածքում գտնվող առանձնատան ձեռքբերման (կառուցման) արժեք, իսկ դատախազությունը ապօրինի է համարում՝ Տանզանիայի գույքն ու այնտեղ գրանցված «Փլեյ Մասթըրս Գեյմինգ Քորփորեյշըն» ընկերությունում գրանցված Սեդրակ Քոչարյանի և նրա կնոջ 37.4% մասնակցությունը:
 

3613