Օգոստոսի 31-ին, ժամը 01.55-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով Կարբի գյուղից բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 31-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Կարբի համայնքի եկեղեցու մոտ տեղի ունեցած կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ պատանուն դանակահարել էր 27-ամյա համագյուղացին:
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 27-ամյա երիտասարդը ներկայացել է Աշտարակի բաժին:

Նա ձերբակալվել և ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

ազ

1139