Խորհրդային Միության առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովի հրաժեշտի արարողությունը, ով մահացել է 92 տարեկանում, մեկնարկել է Մոսկվայի Արհմիությունների տանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը:

Նախատեսվում է, որ արարողությունը կտևի երկու ժամ և կավարտվի մինչև կեսօր: Դահլիճ մուտքն ազատ է։Արարողությունից հետո Միխայիլ Գորբաչովին կհուղարկավորեն Նովոդևիչի գերեզմանատանը։

Ինչպես ավելի վաղ նշել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը չի կարողանա մասնակցել Միխայիլ Գորբաչովի պաշտոնական հրաժեշտին աշխատանքային ծանրաբեռնված օրվա պատճառով։ Պուտինն արդեն հինգշաբթի օրը հարգել է Գորբաչովի հիշատակը՝ նրան հրաժեշտ տալով Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում։

Գորբաչովը վեց տարի զբաղեցրել է բարձրագույն պետական պաշտոնը։ Նա մահացել է օգոստոսի 31-ին:

531