
Հաշված օրեր են մնացել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը։
Սեպտեմբերի 10-ից 19-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի կունենա ըմբշամարտի շխարհի առաջնությունը։
Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ Հայաստանը ԱԱ-ը կներկայացնի Եվրոպայի առաջնության երկակր բրոնզե մեդալակիր Ռուդիկ Մկրտչյանին (55 կգ), Եվրոպայի առաջնության ոսկե և բրոնզե մեդալակիր Գևորգ Ղարիբյանին (60 կգ), Հրաչյա Պողոսյանին (63 կգ), Աշխարհի առաջնության և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանին (67 կգ), Աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր, Եվրոպայի առաջնության ոսկե և արծաթե մեդալակիր Մալխաս Ամոյանին (77 կգ), Եվրոպայի առաջնության արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանին (82 կգ), Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Աշխարհի առաջնության եռակի հաղթող, Եվրոպայի առաջնության վեցակի հաղթող Արթուր Ալեքսանյանին (97 կգ) և Դավիթ Օվասափյանին (130 կգ)։
Կազմից բացակայում են 72 կգ և 87 կգ քաշային կարգի ըմբիշները։ Ըստ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նոր կանոնակարգի՝ եթե Եվրոպայի առաջնությանը չես ներկայացնում տվյալ քաշի ըմբիշ, ապա զրկվում ես ԱԱ-ը տվյալ քաշային կարգում մասնակցելու հնարավորությունից։
Լուսանկար՝ Wrestling.armenia-ի