Սեպտեմբերի 7-ին կայացել է Չեմպիոնների լիգայի A, B, C և D խմբերի առաջին տուրի հանդիպումները։ 

«Այաքսը» ջախջախել է «Ռեյնջերսին»։ 

Հոլանդական «Այաքս» ֆուտբոլային ակումբը սեփական հարկի տակ հաղթել է շոտլանդական «Ռեյնջերս» թիմին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում։

Ամստերդամում կայացած A խմբի հանդիպումն ավարտվել է 4:0 հաշվով։ Գոլերի հեղինակներ են դարձել Էդսոն Ալվարեսը (17-րդ րոպե), Սթիվեն Բերգուիսը (32), Մոհամեդ Կուդուսը (33) և Սթիվեն Բերգվեյնը (80):

Հաջորդ տուրում՝ «Այաքսը» սեպտեմբերի 13-ին արտագնա կհանդիպի անգլիական «Լիվերպուլի» հետ, իսկ նույն օրը «Ռեյնջերսը» կհյուրընկալի իտալական «Նապոլիին»:

D խմբի խաղում պորտուգալական «Սպորտինգը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել է գերմանական «Այնտրախտին» (Մայնի Ֆրանկֆուրտ):

 

«Նապոլին» հաղթել է «Լիվերպուլին»

Իտալական «Նապոլի» ֆուտբոլային ակումբը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում հաղթել է անգլիական «Լիվերպուլին»։

Նեապոլում կայացած A խմբի հանդիպումն ավարտվել է 4:1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։Հաղթողների կազմում գոլերը խփել են Պյոտր Զիելինսկին (5-րդ րոպե՝ 11 մետրանոցից; 47), Անդրե Զամբո-Անգիսան (31) և Ջովանի Սիմեոնեն (44): Անցած մրցաշարի եզրափակչի մասնակիցների միակ գոլը խփել է Լուիս Դիասը (49):

D խմբի խաղում անգլիական «Տոտենհեմը» Ռիշարլիսոնի դուբլի շնորհիվ սեփական հարկի տակ հաղթել է ֆրանսիական «Մարսելին» (2:0):

 

 «Բավարիան» հաղթել է «Ինտերին»:

Գերմանական «Բավարիա» ֆուտբոլային ակումբը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում հաղթել է իտալական «Ինտերին»։ Միլանում կայացած C խմբի հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Գնդակը խփել են Լերոյ Սանեն (25-րդ րոպե), 66-րդ րոպեին գնդակը սեփական դարպասը խփել է միլանյան ակումբի պաշտպան Դանիլո Դ'Ամբրոզիոն։

Հաջորդ տուրում «Բավարիան» սեպտեմբերի 13-ին կմրցի իսպանական «Բարսելոնայի» հետ, «Ինտերը» արտագնա խաղում կխաղա չեխական «Վիկտորիայի» հետ։

Բելգիական «Բրյուգեն» B խմբի խաղում սեփական հարկի տակ հաղթել է գերմանական «Բայերին» (1:0):

«Բարսելոնան» հաղթել է «Վիկտորյային»:

Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում հաղթել է չեխական «Վիկտորիային»։

Բարսելոնայում կայացած C խմբի հանդիպումն ավարտվել է 5։1 հաշվով՝ հօգուտ կատալոնական ակումբի։ Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ռոբերտ Լևանդովսկին (34, 45+3, 67), ևս մեկ գոլ խփել է Ֆրանկ Կեսյեն (13) և Ֆերան Տորեսը (71): Պարտվածների կազմում միակ գոլը խփել է Յան Սիկորան (44):

Հաջորդ տուրում՝ «Բարսելոնան» սեպտեմբերի 13-ին արտագնա խաղում կխաղա գերմանական «Բավարիայի» հետ, «Վիկտորիան» կմրցի իտալական «Ինտերի» հետ։

B խմբի խաղում իսպանական «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթել է պորտուգալական «Պորտուին»։ Բոլոր գոլերը խփվել են ավելացված ժամանակում: Հաշիվը բացել է տանտերերի պաշտպան Մարիո Հերմոսոն, ապա 11 մետրանոցը իրացրել է հյուրերի խաղացող Մատեուս Ուրիբեն, իսկ ավելացված 11-րդ րոպեին մադրիդցիներին հաղթանակ է բերել Անտուան ​​Գրիզմանը։ 82-րդ րոպեից Պորտուն խաղում էր փոքրամասնությունում՝ երկրորդ դեղին քարտի համար հարձակվող Մեհդի Տարեմիի հեռացման պատճառով։

 

 

 

889