Ողբերգական դեպք․ հրշեջները մարելով տանն առաջացած կրակը, հայտնաբերել են մոխրացած դի

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, և կան կասկածներ, որ ներսում քաղաքացի կա։
Հրշեջները տան խոհանոցում հայտնաբերել են 84-ամյա Վարսենիկ Տ․-ի մոխրացած դին։
08 Սեպտեմբեր, 2022 14:25
1089