Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է,որ աջակցում է հայերին և Վաշինգտոնի ղեկավարությանը կոչ է արել Արցախում ռազմական գործողությունների դադարեցման համար համապատասխան քայլեր ձեռնարկել։

 

«Լոս Անջելեսը հպարտ է հայկական ամենամեծ սփյուռքի տունը լինելու համար։ Մենք կանգնած ենք Հայաստանի ժողովրդի հետ: Կոչ ենք անում Վաշինգթոնի մեր առաջնորդներին հետեւողական եւ խիստ դիվանագիտական քայլերը ձեռնարկել Արցախում խաղաղություն հաստատելու համար։ Թուրքիան պետք է դուրս գա պատերազմից»,- գրել է նա:

 

 

 

1176