Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ ուղղված Տավուշի մարզում իրականացվող քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատման աշխատանքների իրականացմանը։

Հանդիպման ավարտին Իջևան խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը փրկարար ծառայողներին շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ, շնորհակալություն հայտնեց անձնվեր աշխատանքի համար։

Պատվոգրերի և դրամական խրախուսանքի արժանացան ՀՀ ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Վահան Փիրումյանը և նույն վարչության ծառայողներ Հայկ Ավետիսյանը, Տիգրան Ադամյանը, Վահագն Այդինյանը, Մհեր Վանեսյանը, Արտեմ Չիբուխչյանը և Սասուն Մանասյանը։

Վերջիններս ակտիվ մասնակցություն են ունեցել վերջերս Իջևանում բռնկված անտառների հրդեհաշիջման աշխատանքներին։ Տավուշի մարզային փրկարարական վարչության փրկարարական թիմը ներգրավված է եղել նաև Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացված որոնողափրկարական աշխատանքներին։

1075