Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհրդի անդամները խիստ մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հետ կապված և քննարկել են իրադրության կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների հնարավոր գործարկման վերաբերյալ առաջարկները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ քարտուղարությունը:

«Սեպտեմբերի 13-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհրդի արտահերթ նիստը՝ ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարության և միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի մասնակցությամբ:

Նիստը նախագահող, ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը գործընկերներին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի զարգացման մասին և այդ կապակցությամբ հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումի մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամներին:

Խորհրդի անդամները խիստ մտահոգություն են հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և քննարկել են իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների հնարավոր գործարկման վերաբերյալ առաջարկները»,- նշված է հաղորդագրության մեջ:

449