Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, դիմելով վարչապետին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը նշեց, որ թեև ԱՄՆ-ը, Ֆրանսիան, եվրոպական որոշ երկրներ արձագանքել են Ադրբեջանի հարձակմանը, սակայն  անհասկանալի է շատերի համար ՀԱՊԿ-ի վերաբերմունքը Հայաստանի խնդրանքին:

«Ինչ խնդրանքով ենք դիմել և ինչ պատասխան ենք ստացել  ՀԱՊԿ-ից»,- ասաց նա:

Արարատ Միրզոյանը նշեց, որ կարծում է, որ միջազգային արձագանքը, այնուամենայնիվ, Ադրբեջանի այս ագրեսիայի դեպքում մեծամասամբ հասցեական էր, աշխատանքներ տարվել են, հիմա էլ շարունակվում են տարվել:

«Լինելու է դիտորդական առաքելություն, մենք կարծում ենք, որ այդ առաքելությունը կժամանի արդեն վաղը: Մեր դիմումը պատշաճ կարգով քննարկվել է ՀԱՊԿ-ում»,- ասաց նա:

Վիգեն Խաչատրյանը նշեց, որ ի տարբերություն 44-օրյա պատերազմի, մենք հիմա տեսնում ենք, որ Հայաստանը մենակ չէ:

 

838