Եվրախորհրդարանի (ԵԽ) շատ պատգամավորներ կոչ են արել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին գազ չգնել Հայաստանի ինքնիշխան տարածքը գրոհող Ադրբեջանից և այլ միջոցներ ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

«Մենք չենք կարող թույլ տալ Գերմանիային չփակել ատոմակայանները, բայց միևնույն ժամանակ գազ ներկրել Ադրբեջանից և կախված լինել մեկ այլ հանցավոր ռեժիմից։ Հուսով եմ, որ մենք բոլորս դեմ կլինենք Ալիևի ագրեսիային Հայաստանի դեմ»,- ասել է ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին։

«Զերծ մնալ Հայաստանի բարեկամ ժողովրդին աջակցելուց՝ հանուն գազային շահերի, ինչպես անում է ԵՄ-ը, դավաճանություն է»,- շեշտել է ֆրանսիացի մեկ այլ պատգամավոր Ջորդան Բարդելլան։

Բուլղարիայից ժամանած պատգամավոր Անդրեյ Կովաչովն իր հերթին ԵՀ ղեկավարին կոչ է արել անել հնարավորը՝ մարդկանց սպանությունը դադարեցնելու համար։ «Եվրամիությունը պետք է միջնորդի դեր ստանձնի»,- ասել է նա։

573