Բոլոր այն զինծառայողներն ու քաղաքական անձինք, որոնք ստացել են վիրավորում, ստանում են համապատասխան բուժօգնություն՝ թե՛ մարզային ու քաղաքային բժշկական կենտրոններում եւ թե՛ զինվորական հոսպիտալներում:

Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ավանեսյանը նշեց, որ չի կարող հրապարակել վիրավորների ընդհանուր թիվը, քանի որ դա պաշտպանության նախարարության լիազորությունների շրջանակներում է:

«Առողջապահության նախարարությունը ժամանակ առ ժամանակ հրապարակում է վիրավոր քաղաքացիական անձանց տվյալները: Այս պահի դրությամբ ունենք 6 վիրավոր քաղաքացի, որոնցից 4-ը ստացել է ստացիոնար բուժում: Ցավոք սրտի, մեկ քաղաքացու վիճակը բավականին ծանր է: Բժիշկներն ամեն ինչ անում են՝ նրա կյանքը փրկելու եւ առողջությունը վերականգնելու համար»,- ասաց նա:          

508