Բանակցությունների սեղանին ամեն ինչ հրապարակային է, այն, ինչ կատարվում է, կազմակերպում է 5-րդ շարասյունը, որի նպատակն է ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը ՀՀ-ում
Միջազգային գործընկերների շնորհիվ ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն։ Այս պահին որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու։ Բանակցությունների սեղանին ամեն ինչ հրապարակային է. Այն, ինչ կատարվում է, կազմակերպում է 5-րդ շարասյունը, որի նպատակն է ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը ՀՀ-ում։ Ադրբեջանը մարտադաշտում էական հաջողությունների չի հասել։ Մեր բանակի շնորհիվ ավելի մեծ պլան կանխվեց։ Եվ քանի որ այս ոլորտում չկարողացան հաջողության հասնել, սկսեցին գործընթացներ սկսել հենց ՀՀ-ում»,- Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան։
15 Սեպտեմբեր, 2022 05:44
1913