Լրագրող Նանե Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Իմ շատ սիրելի հայեր, իմ ընկերներ, ինձ դիտողներ, ինձանից զզվողներ ու իմ դեմ կատաղի պայքար մղողներ.

Այո, ես ընդունում եմ, որ գրառումս սխալ է ընկալվել, ոչ թե դիտավորություն է եղել, այլ անզգուշություն: Իմ նպատակն այլ է եղել: Ես ցանկանում եմ, որ ժողովրդի մեջ պանիկա չլինի: Ես Ողջ գիշեր եղել եմ Գորիսում և ցանկացել եմ մարդկանց ոգին բարձր պահել: Անցել եմ կրակի միջով ու չեմ վախեցել, որովհետեւ իմ կյանքը միայն մի նպատակ ու իմաստ ունի, լինել հայ ազգի կողքին, դառնալ նա, ում մի օր բոլորը շնորհակալ կլինեն ազգային արարքների համար։

Այո, պատերազմական գործողություններն ու տեղեկատվական անվտանգությունը անհամատեղելի էին գրառմանս հետ, կամ գուցե սխալ եմ ընկալվել։

Ես շարունակելու եմ իմ հանրային գործունեությունը, չեմ դադարելու մնալ լրագրող, չնայած որ որոշներին դա դուր չի գալիս, իսկ որոշների նպատակն էլ ինձ լռեցնելն է:

Իմ ամենամեծ թերություններից մեկն էլ իմ սիրված լինելն է եղել: Մեղրիից մինչև Ամասիա մարդիկ ինձ գրկաբաց են ընդունել ու ընդունում, և ես շարունակելու եմ գնալ գյուղեր, հանդիպել մարդկանց, զրուցել ու նրանց կարծիքը հասցնել հանրությանը:

Ես հպարտ եմ քայլում, որովհետև բանակ թալանողների ու պետությունը հարստահարողների դեմ եմ պայքարել ու պայքարելու:

Իմ բոլոր հետևորդներին խնդրում եմ տարածեք գրառումս և հավանեք, որպեսզի իմ դեմ սկսված արշավատերերի մուրազը մնա փորների մեջ:

Հայաստանի հզոր ապագան հասարակ քաղաքացին է, ես պաշտում եմ իրենց ու շարունակելու եմ մնալ իրենց կողքին։ Շնորհակալություն»։

8118