ՄԱԿ Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 15-ի հրատապ նիստում ֆրանսիական կողմն ասել է․

«Ֆրանսիան խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած իրադարձություններով, թիրախավորել են Հայաստանի մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Մնեք կոչ ենք անում Ադրբեջանին ետ քաշել զորքերն իրենց ելման դիրքեր՝ հաշվի առնելով սահմանի որոշ հատվածներում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը։ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի»։

Հիշեցնենք, որ Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել Ֆրանսիան, որն այս ամիս նախագահում է կառույցում: Ավելի վաղ` ռազմական գործողությունների մեկնարկից հետո, Հայաստանի կառավարությունը աջակցության կոչով դիմել էր ՄԱԿ-ին, ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

834