Մխիթարյանը մասնակցեց «Ուդինեզե»-ի դեմ խաղին
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցեց «Ուդինեզե»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկից 5 րոպե անց «Ինտեր»-ին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ: Աչքի ընկավ Բարելան: Միլանյան ակումբին, սակայն, չհաջողվեց պահպանել հաշիվը և «Ուդինեզե»-ն երեք գնդակ առավելությամբ հաղթեց` «Ուդինեզե»-«Ինտեր»` 3:1:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 31-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 6-րդն է և ունի 12 միավոր: Առաջատարը 16 միավորով հենց «Ուդինեզե»-ն է:
18 Սեպտեմբեր, 2022 21:58
1614
Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համար
10 Հոկտեմբեր, 2026 21:30
Միշտ մտածում եմ, որ եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան
10 Հոկտեմբեր, 2026 12:06
«Ինտերը» հաղթել է «Լումեցանեին»․ Մխիթարյանը դարձել է հաղթական գոլի հեղինակ
03 Հոկտեմբեր, 2026 21:45