Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է հայ-ռուսական 9-րդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին՝ նշելով, որ ՌԴ-ն և Հայաստանը համագործակցության մեծ փորձ են կուտակել տարբեր ուղղություններով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ուղերձը հրապարակել է Կրեմլի կայքէջը:

«Այս տարի մեր երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Կարևոր է, որ անցած ժամանակահատվածում Ռուսաստանի և Հայաստանի միջև կառուցողական համագործակցության մեծ փորձ է կուտակվել ամենատարբեր ուղղություններով, իսկ երկկողմ կապերը հասցվել են բարձր դաշնակցային մակարդակի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովը։ Լիագումար նիստին մասնակցում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

522