«ՀՀ ղեկավարության հետ հանդիպմանը հարցեր կային, որոնք միասնական քննարկման անհրաժեշտություն ունեն»․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամներին հրավիրել է քննարկելու ՀԱՊԿ գագաթնաժողովի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով մի շարք հարցեր։
«Մենք խոսելու բաներ ունենք։ Գիտեք, որ վերջերս Հայաստանում էի, որտեղ անցկացվում էր ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը։ Բազմակողմ ձևաչափով, այնուհետև Հայաստանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ մի շարք հարցեր կային, որոնք միասնական քննարկման անհրաժեշտություն ունեն։ Դրանց նույնպես կանդրադառնանք»,- ասել է ՌԴ նախագահը։ ։
26 Նոյեմբեր, 2022 01:00
1271