«Մենք՝ հայերս, երբեք ինքներս պատերազմ չենք սկսել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը։ 

«Ուզում եմ, որ Ադրբեջանը վերջապես հասկանա, որ խաղաղությունն ամենակարևոր բանն է աշխարհում:
Իմ նպատակն է ազգին նորանոր հաղթանակներ նվիրելն ու աշխարհին ցույց տալ, որ թեև Հայաստանը փոքր երկիր է, բայց ուժեղ մարզիկներ ու սպորտային լավ պատմություն ունի:
Այսօր՝ առավել քան երբևէ, համոզված ենք, որ մենք հաղթանակներ կերտում ենք մեր միասնությամբ ու անձնվեր պայքարով։ Աստված պահապան մեր զինվորներին։
Թող այլևս սահմանին ոչ մի զոհ և ոչ մի վիրավոր չունենանք»։

Հիշեցնենք, որ վերջերս Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Արսեն Հարությունյանը նվաճեց բրոնզե մեդալ։ 

918