Սեպտեմբերի 12–ի լույսի 13–ի գիշերը Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետեւանքով 7600 մարդ հարկադրված լքել է իր տունը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները: Տուժել են Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերը։ Տուժած բնակավայրերում աշխատանքները շարունակվում են, վնասն ամբողջությամբ դեռ գնահատված չէ։
Ինչպես տեղեկանում ենք Կառավարություից, ավերածությունները շատ են հատկապես Գեղարքունիքի մարզում։ Այստեղ վնասվել է 195 շենք–շինություն, բնակելի տներ, դպրոցներ, բուժկետ, էլեկտրասնուցման լարեր, գազախողովակներ, հրդեհվել են ցորենի ու գարու ցանքերը։
Միայն Սոթքում 60 տուն է ոչնչացվել, 117–ը՝ մասնակի վնասվել։ Վնասներ են կրել նաեւ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Ներքին Շորժա, Կութ, Այրք, Լուսակունք բնակավայրերը։
Վայոց Ձորի Ջերմուկ համայնքում վնասվել է 9 շենք–շինություն. բնակելի 2 տուն, 3 հյուրատուն, առողջարան, վարչական շենք, էլեկտրալարեր, գազախողովակներ։ Նախնական հաշվարկով հրդեհվել է 10 հա անտառածածկ տարածք։
Սյունիքում վնասվել է 19 շենք–շինություն։ Վնասներ են կրել Ակներ, Վերիշեն, Քարաշեն, Վաղատուր, Կապան, Նորավան եւ Աղիտու բնակավայրերը։ Վնասվել է 3 տուն, 1 հանդիսության սրահ, 3 շենքի տանիք, 2 շտապօգնության մեքենա, ավտոճանապարհ:
Մանրամասները՝ տեսանյութում։