ՀՀ վարչապետը, Ռոշ Հաշանայի առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Հայաստանի հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ:
Այս պայծառ տոնի առթիվ մաղթում եմ ձեզնից յուրաքանչյուրին և Հայաստանի ողջ հրեական համայնքին առաջընթաց ու հաջողություն: Թո՛ղ գալիք նոր տարին Հայաստանի մեր հրեա հայրենակիցների համար լինի խաղաղության, արարման և լիության տարի:
Թո՛ղ հրեական համայնքը, հայերի և մյուս համայնքների հետ միասին, շարունակի իր դարավոր և անխափան ընթացքը:
Շնորհավո՛ր Ռոշ Հաշանա»:
26 Սեպտեմբեր, 2022 19:44
1072
Հարցազրույց՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 35-ամյակի առիթով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
14 Հոկտեմբեր, 2026 14:32
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ. վարչապետն ընդունել է «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրենին
14 Հոկտեմբեր, 2026 14:23
Ինչպիսի՞ տեսք պետք է ունենա խաղաղությունը․ վարչապետը մանրամասնել է
14 Հոկտեմբեր, 2026 09:59