Մերկելը կոչ է անում լրջորեն վերաբերվել Պուտինի խոսքերին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սպառնալիքներին պետք է լուրջ վերաբերվել․ Sueddeutsche Zeitung-ին ասել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը։
«Բառերը լուրջ ընդունելը, դրանք որպես բլեֆ չընկալելը, դրանք լուրջ ընդունելը ոչ մի դեպքում թուլության կամ հաշտության նշան չէ, դա քաղաքական իմաստության նշան է»,- ասել է Մերկելը։
Քաղաքական գործիչը նշել է, որ նկատի ունի միջուկային զենքի մասին Պուտինի խոսքերը։
Սեպտեմբերի 21-ին Պուտինն իր ելույթում Արևմուտքին մեղադրեց ագրեսիվ քաղաքականության և «միջուկային շանտաժի» մեջ։ ՌԴ նախագահն ասել է, որ «քամու վարդը կարող է շրջվել իրենց ուղղությամբ»։ Պուտինը նաև ասել է, որ Ռուսաստանը օգտագործում է «ամեն միջոց» իր բնակչությանը պաշտպանելու համար՝ ընդգծելով, որ «սա բլեֆ չէ»։
28 Սեպտեմբեր, 2022 18:12
2420
Մերկելը նշել է՝ Թրամփի հետ շփումը պետք է լինի առանց վախի և երկչոտության
14 Մայիս, 2026 14:32
Իլոն Մասկը կոշտ վիրավորանք է հասցրել Մերկելին
26 Նոյեմբեր, 2024 16:02
Մերկելը խոսել է Ռուսաստանի «վախեցնող» միջուկային ներուժի մասին
25 Նոյեմբեր, 2024 17:03
Վերջին գենետիկական հետազոտությունները ցույց են տվել՝ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին
23 Հոկտեմբեր, 2026 12:21
40 000 տոննա ռուսական դիզելային վառելիք տեղափոխող լցանավն ուղևորվում է Նյու Յորք․ Reuters
23 Հոկտեմբեր, 2026 11:23
Լրագրողները լուսանկարել են Ուիթքոֆի ձեռագիրը Պուտինի հետ զրույցի ընթացքում
22 Հոկտեմբեր, 2026 17:28