Հայաստան է այցելել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը,- այս մասին հայտնում է lurer.com-ը: Սա պաշտոնյայի երկրորդ այցն է մեր երկիր՝ սեպտեմբերի 12-14-ը տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո:

Վերջին անգամ Ստանիսլավ Զասը Հայաստան էր այցելել սեպտեմբերի 20-ին: Նրա գլխավորած պատվիրակության այցի նպատակն էր՝ «ուսումնասիրել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, առաջարկներ ներկայացնել՝ առկա լարվածությունը թուլացնելու համար»։

Հավելենք նաև, որ նախորդ այցի ժամանակ Նիկոլ Փաշինյան-ՀԱՊԿ գլխավոր քարտուղար հանդիպում տեղի չէր ունեցել։

 

 

2341