Հայ ռեժիսոր Արա Մնացականյանի կինոնկարը հաղթել է Կաննի կինոփառատոնի «Լավագույն մարդասիրական ֆիլմ» անվանակարգում
Ռեժիսոր Արա Մնացականյանի «Ամերիկացի բարի սամարացիները» կինոնկարը Կաննի համաշխարհային կինոփառատոնում «Լավագույն մարդասիրական ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել՝ արժանանալով մրցանակի:
Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին՝ մարդկանց, որոնք իսպառ ոչնչացումից փրկել են քրիստոնյա ժողովուրդների զավակներին։ Ֆիլմի սցենարիստն Ամբեր Կարլինսն է (ԱՄՆ), պրոդյուսերը՝ Մանվել Սարիբեկյանը, օպերատորը Աշոտ Մկրտչյանն է, արտադրողը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերությունը:
ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմը ստացել է մասնակի աջակցություն:
29 Սեպտեմբեր, 2022 21:22
917
Լավրովը հանդիպել է Արաղչիին
19 Հոկտեմբեր, 2026 16:33
Ինչ միջոցառումներ են նախատեսված վաղը Երևանի 2750-ամյակի այգում
19 Հոկտեմբեր, 2026 15:19
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար. նրան գիտխորհրդի արտահերթ նիստում ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը
19 Հոկտեմբեր, 2026 13:26
«Անջատում հանուն փրկության» հայեցակարգի ագրեսիվ գործարկումն անհրաժեշտություն է. Զոհրաբ Մնացականյանի հոդվածը
16 Դեկտեմբեր, 2022 19:50