Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը։

Նա ընդգծել է, որ ուկրաինական կողմը «ամբողջությամբ դուրս է եկել բանակցային ճանապարհից»։

«Մեր պահանջները չեն փոխվում. հատուկ ռազմական գործողության նպատակները չեն փոխվում: Ուստի, բնականաբար, այն պայմաններում, երբ ուկրաինական կողմը բազմիցս հայտարարել է բանակցություններ վարելու իր պատրաստակամության մասին, համապատասխանաբար շեշտը դրվում է հատուկ ռազմական գործողության շարունակման վրա»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «բանակցություններին ևս մեկ հնարավորություն տալ» Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար, մինչդեռ Անկարան պատրաստ է միջնորդ դառնալ։

 

544