Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատվիրակությունը՝ նախագահ Գեղամ Գևորգյանի գլխավորությամբ, Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի նախագահ Թոմաս Քրոսթնիի հրավերով հոկտեմբերի 3-ին մեկնել է Վարշավա՝ համատեղ իրականացվող «Մրցակցության պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում։

Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այցի ընթացքում երկու երկրների մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր կստորագրվի:

ՄՊՀ մասնագետները կծանոթանան վճարումների հետաձգումներին և պայմանագրային առավելություններին առնչվող խնդիրների կարգավորման Լեհաստանի փորձին:

411