«Սուրմալուի» ԱԿ-ում եռահարկ կիսավեր շենքը քանդելու որոշում է կայացվել
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից մոտ երկու ամիս հետո եռահարկ կիսավեր շենքը, հարակից վտանգ ներկայացնող շինությունները քանդելու որոշում է կայացվել։ Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։
«Սուրմալու»-ի սեփականատերն է դիմումը ներկայացրել, քանդման թույլտվությունը տրվել է արագացված ընթացակարգով, սակայն դեռևս կոնկրետ քանդման օրը հայտնի չէ։ Քանդման նախապատրաստական աշխատանքները սկսված են։
«Սեփականատերն իր միջոցներով է քանդման աշխատանքները կազմակերպելու, քաղաքապետարանն այլ լիազորություն չունի, բացի թույլտվությունը տալը»,- նշեցին քաղաքապետարանից։
Քանդման նախապատրաստական, տարածքի մաքրման աշխատանքներն արդեն սկսվել են։
03 Հոկտեմբեր, 2022 20:52
802
«Սուրմալուի» պայթյունից վիրավորվածներն ու զոհերի ընտանիքները սկսել են աջակցություն ստանալ
02 Դեկտեմբեր, 2022 23:39
«Սուրմալուի» վնասված շինության փլուզման հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը ստացիոնար բուժում է ստանում
22 Սեպտեմբեր, 2022 18:21
«Սուրմալուի» պայթյունը եղել է հրավառելիքի պահման թույլտվություն չունեցող պահեստից
30 Օգոստոս, 2022 17:00
Միջազգային հանրությունը պետք է մերժի ժողովուրդների ազատ ապրելու ձգտումներն ուժով ճնշելու ցանկացած փորձ. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան
03 Հոկտեմբեր, 2021 02:46
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղարին
27 Օգոստոս, 2021 03:56
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակով դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
31 Հուլիս, 2021 03:52