ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և մյուսների քրեական գործը Գլխավոր դատախազությունը հաստատել և ուղարկել է դատարան. այս մասին  տեղեկանում ենք Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանից։ 

 

ՀՀ ԱԻ նախկին նախարարը, նրա խորհրդականը, գերատեսչության 10-ից ավելի աշխատակիցներ մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների մեջ:

831