Սյունիքի նախկին մարզպետի որդու քրեական գործն ուղարկվել է դատարան

Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով հարուցված քրգործը ուղարկվել է դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ուղարկվել սեպտեմբերի 30-ին, մակագրվել՝ դատավոր Լուսինե Սեփխանյանին:
Նշենք, որ Կարեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել ակոսափող ինքնաձիգ:
Բացի այդ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերած ակոսափող ինքնաձիգից արձակել է կրակոցներ՝ փորձելով սպանել Տիգրան Խաչատրյանին, Հարութ Վարդանյանին և Մելիք Բարսեղյանին:
05 Հոկտեմբեր, 2022 20:37
597
Հարցազրույց Արթուր Պողոսյանի հետ
30 Հունիս, 2025 22:30
Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առթիվ հարցազրույց՝ «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության» փոխնախագահ՝ Գոռ Պողոսյանի հետ
29 Հունիս, 2025 16:26
Խուզարկություններ են իրականացվում Քեթրինի Միհրանի կուսակցության անդամների տներում
25 Հունիս, 2025 11:48