Հրացանը լիցքավորելիս պատահաբար կրակել և վիրավորել էր ընկերոջը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 07.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Արտաշատ քաղաքի բնակիչ 45-ամյա տղամարդ:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 07.30-ի սահմաններում 45-ամյա տղամարդը Արտաշատի բնակիչ իր երկու ընկերների հետ, նրանցից մեկի «Նիսան» մակնիշի մեքենայով, որս անելու նպատակով գտնվել են Տափերական գյուղի վարչական տարածքի հանդամիջյան տարածքում: Այդ ընթացքում ընկերներից մեկը մեքենայի սրահում իր անվամբ գրանցված «ՄՌ-155» տեսակի մեկփողանի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացանը լիցքավորելիս պատահաբար կրակել է մեքենայի հետնամասում նստած 45-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով վնասվածք:
Հանգամանքները պարզվում են:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
08 Հոկտեմբեր, 2022 17:42
1206
Որսորդական հրացանով կրակել է համագյուղացու ուղղությամբ, որը մահացել է. կանխվել է հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից
07 Ապրիլ, 2026 18:49
Պարեկները 47-ամյա վարորդի մեքենայում ապօրինի պահվող որսորդական հրացան են հայտնաբերել
20 Հունվար, 2026 14:20
Տղամարդը կամավոր կերպով ոստիկանությանն է հանձնել ապօրինի պահվող հրացան
26 Օգոստոս, 2025 19:37